Սթերլինգ Լ2

Սթերլինգի ավտոմատ-ատրճանակը կամ Սթերլինգ Լ2-ը բրիտանական արտադրության ավտոմատ-ատրճանակ է, որն ստեղծվել է 2-րդ համաշխարհային պատերազմի վերջում:
1944 թ. Բրիտանական ռազմական շտաբը հրահանգ ստացավ ստեղծել ավտոմատ-ատրճանակ՝ լիովին նոր մինիմալ պարամետրերով: Պահանջն էր արտադրել ավտոմատ-ատրճանակ, որի քաշը չի գերազանցի 2,7 կգ-ը, օգտագործվող փամփուշտը պետք է լինի 9 x 19 մմ պարաբելլում, արագաձգությունը չպետք է լինի ավելի պակաս քան 500 կրակոց/րոպե, և մենահատ կրակի ռեժիմի դեպքում պետք է կատարվի առնվազն 5 դիպուկ կրակոց 0,09 մ2 մակերես ունեցող օբյեկտի վրա 91 մ տարածությունից:

Այդ չափանիշներով զենքի ստեղծման բարդ գործընթացը ստանձնեց Sterling Armaments Company ընկերության գլխավոր դիզայներ Ջորջ Ուիլյամ Փեթչեթը: Նա 1944 թ. Սկզբին ներկայացրեց նոր ավտոմատ-ատրճանակի մոդելը: 1951 թ. Տարբեր փորձարկումների արդյունքում այն ճանաչվեց լավագույնը և ընդունվեց Բրիտանական ռազմական ուժերի սպառազինություն: 1953 թ. սպառազինության ընդունվեց նոր Լ2Ա1 մոդելը, իսկ սկսած Լ2Ա3 մոդելից բոլոր մոդելները սկսեցին արտադրվել խլացուցիչի հարմարանքով և արտադրությունը սկսվեց նաև այլ երկրներում:

Սթերլինգ Լ2-ի մարտավարա-տեխնիկական բնութագիրը

  • Քաշը առանց փամփուշտ – 2,7 կգ
  • Երկարությունը կոթը ծալած/բացած – 483/690 մմ
  • Փողի երկարությունը – 198 մմ
  • Փամփուշտի տեսակը — 9 x 19 մմ պարաբելլում
  • Փամփուշտի տրամաչափը – 9 մմ
  • Արագաձգությունը – 550 կրակոց/րոպե
  • Փամփուշտի նախնական արագությունը – 385 մ/վ
  • Կրակի նշանառության հեռավորությունը – 183 մ
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 200 մ
  • Փամփշտակալի տարողությունը – 10, 15 կամ 34 փամփուշտ

Пистолет-пулемет Sterling L2A3 / Mk.4, неполная разборка.Սթերլինգը ձեռք բերեց հուսալի զենքի համբավ`ցանկացած պայմաններում դիպուկ կրակելու շնորհիվ: Զենքը նախատեսված է և աջլիկների, և ձախլիկների համար: Լ2-ին նաև կարելի է ամրացնել սվին-դանակ, սակայն այդ տարբերակով այն օգտագործվում է մասնավորապես ծեսերի ժամանակ:

Իր հուսալիության և մատչելիության շնորհիվ Սթերլինգը անխուսափելիորեն մուտք գործեց նաև սև շուկա և լայն տարածում գտավ տարբեր երկրների մաֆիաների շրջանում:

© Criminal.am 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.