Т-54 տանկում 2,5 մլն դոլարի ոսկե սալիկներ է գտնվել

Բրիտանացի կոլեկցիոներ Նիք Միդը աճուրդում ձեռք է բերել Т-54 տանկը և այնտեղ հինգ ոսկե սալիկ գտել, հաղորդում է Informing-ը։

Տանկում հայտնաբերված սալիկների արժեքը կազմում է մոտ 2,5 մլն դոլար։

Ինչպես գրում է The Sun պարբերականը՝ համացացային eBay աճուրդում տանկի համար բրիտանացին 37 հազար դոլար է վճարել։ Տանը զննելով իր ձեռքբերումը մեխանիկ Թոդ Չեմբերլեյնի հետ՝ նրանք բենզինի համար նախատեսված հատվածում հինգ ոսկե սալիկ են հայտնաբերել։ Իր գտածոյի մասին նա հայտնել է ոստիկանությանը։

Իրավապահներն առգրավել են ոսկին։ Իշխանություններն այն Լոնդոն ուղարկելու որոշում են ընդունել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.