Տասը խոշորագույն ահաբեկչությունները մետրոպոլիտենում

Ցավոք հասարակական տրանսպորտը հաճախ է ահաբեկիչների ակցիաների վայր դառնում, որի զոհ են դառնում մետրոպոլիտենի հարյուրավոր անմեղ ուղևորները։ Ներկայացնում ենք տասը ամենախոշոր ահաբեկչությունները։

1977. Ահաբեկչությունների շարք Մոսկվայում

1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ահաբեկչությունների շարք, որոնցից առաջինը դարձավ գնացքի պայթյունը՝  «Իզմայլովսկայա» և «Պերվոմայսկայա» կայարանների միջև։ Ահաբեկչության արդյունքում զոհվեց 7 մարդ, վիրավորների թիվը 37 էր։

1994. Պայթյուններ Բաքվի մետրոպոլիտենում

Երկու պայթյուն որոտաց Բաքվի մետրոյում 1994 թվականին։ Առաջին պայթյունը տեղի ունեցավ մարտի 19-ին «Հունվարի 20» կայարանում, երկրորդը՝ հուլիսի 3-ին «Գյանջլիկ» կայարանի մոտ։ Առաջին պայթյունի հետևանքով զոհվեց 14 մարդ, երկրորդի՝ 13 հոգի, 107 մարդ վիրավոր էր։

1995. Քիմիական հարձակում Տոկիոյի մետրոպոիտենում

1995 թվականի մարտի 20-ին Տոկյոյի մետրոպոլիտենի  «Կասումիգասեկի» և «Նագատատյո» կայարաններում տեղի ունեցավ ահակբեկչություն՝ զարինի օգտագործմամբ։ Ըստ տարբեր գնահատականների՝ հարձակման արդյունքում զոհվել է 10-12 մարդ, և ավելի քան 5 հազարը ստացել է տարբեր աստիճանների թունավորում։ Ահաբեկչությունը կրոնական «Աուն Սինրիկյո» կազմակերպության կողմից էր։

1995. Ահաբեկչությունների շարք Փարիզի մետրոյում

1995 թվականին Փարիզի մետրոպոլիտենում և դրա մոտ տեղի ունեցավ պայթյունների շարք։ Ամենաուժգինը որոտաց հուլիսի 25-ին «Սեն Միշել» կայարանում, որին զոհ դարձավ 8 մարդ, ևս 117-ը վիրավոր էին։ Ահաբեկչություններից ընդհանուր առմամբ տուժեց 187 մարդ։

1996. Պայթյուն Մոսկովյան մետրոպոլիտենում

1996 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցավ պայթյուն մետրոյի գնացքի վագոնում, որն ուղևորվում էր «Տուլսկայա» կայարանից դեպի «Նագատինսկայա» կայարան։ Ահաբեկչությունի արդյունքում կազմը, որում գտնվում էր 250 մարդ, կորցրեց կառավարումը։ Պայթյունի զոհ դարձան 4 մարդ, ևս 16-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ։

2004. Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտենում

Փետրվարի 6-ին «Ավտոզավոդսկայա» և «Պավելեցկայա» կայարանների մեջտեղում տեղի ունեցավ պայթյուն՝ ահաբեկիչ-մահապարտի կողմիցց։ Ահաբեկչությունի արդյունքում զոհվեց 41 մարդ, վիրավորվեցին ավելի քան 250 ուղևոր։ Այս պայթյունից հետո մոսկովյան մետրոպոլիտենում զգալիորեն ուժեղացրեցին անվտանգությունը։

2005. Պայթյուններ Լոնդունում

2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցավ 4 պայթյուն, որոնցից 3-ը Լոնդոնի մետրոպոլիտենի գնացքներում, և մեկը՝ Տավիստոկ Սքուերում՝ ավտոբուսում։ Մահապարտների իրականացված ահաբեկչությունների արդյունքում զոհվեց 52 մարդ, մոտ 700-ը վիրավորվեցին։ Լոնդոնի հանրային տրանսպորտի ողջ համակարգը մի քանի օր պարալիզացված էր։

2010. Պայթյուններ Մոսկվայի մետրոպոլիտենում

2010 թվականի մարտի 29-ին երկու պայթյուններ որոտացին Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում։ Ահաբեկչություններն իրականացրել էին երկու ահաբեկիչ-մահապարտներ։ Պայթյունների հետևանքով զահվեց 41 մարդ, ևս 88-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Կովկասյան էմիրատի» առաջնորդ Դոկու Ումարովը։

2011. Ահաբեկչություն Մինսկի մետրոպոլիտենում

2011 թվականի ապրիլի 11-ին պայթյուն որոտաց Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանում։ Վերջինիս զոհ դարձան 15 մարդ, ևս 203-ը ստացան վնասվածքներ։ Ինքնաշեն պայթուցիկը տեղադրվել էր կայարանի նստարաններից մեկի տակ և իրագործվել հեռակառավարման եղանակով։

2016. Ահաբեկչություններ Բրյուսելում

2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում որոտացին երեք պայթյուններ։ Մետրոյում՝ «Մալբեկ» և «Շուման» կայարանների միջև տեղի ունեցած ահաբեկչության հետրանքով զոհվեց 20 մարդ, ոչ պակաս քան 106-ը վիրավորվեցին։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.