Թմրամոլության տերմինները

Թմրամոլության հիմնախնդիրը ճիշտ պատկերացնելու համար անհրաժեշտ է պարզաբանել մասնագետների կողմից գրականու­թյան մեջ օգտագործվող որոշ տերմիններ:

«Թմրամիջոց»` առաջացել է հունական «narkoticos» բառից (հարբեցնող, թմրեցնող, ցավի նկատմամբ անզգայություն):

«Հոգեմետ նյութեր»` այն նյութերն են, որոնք ազդում են մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, դրանք ստացվում են բնական և արհեստական ճանապարհով:

«Պրեկուրսոր»` այն քիմիական նյութերն են, որոնք օգտա­գործ­վում են թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր արտադրելիս:

«Հալյուցինոգեն սնկեր»`այն սնկերն են, որոնք պարունա­կում են հալյուցինոգեն նյութեր և ազդում են գիտակցության վրա:

«Կանեփ» բառը առաջացել է լատինական «Cannabis sativa» բառից: Կանեփի բույսից պատրաստվում են մարիխուանա և հաշիշ տեսակի թմրամիջոցները:

«Ափիոն» բառը առաջացել է լատինական «Papaver somniferum» բառակապակցությունից: Այն ստանում են վայրի կակաչի (խաշխաշ) տեսակի թմրաբույսից:

Քնաբեր կակաչ` գլխիկներին կտրվածքներ անելու միջոցով ստանում են կաթնային նյութ, որը հանդիսանում է ափիոն տեսակի թմրամիջոցի հումք:
Քիմիական ճանապարհով ափիոնից ստանում են մորֆին և հերոին տեսակի թմրամիջոցները:

«Կոկայի թուփ» հասկացությունը առաջացել է լատինական «Erythroxylum coca» բառակապակցությունից: Օգտագործում են կոկայի տերևները ծամելու միջոցով: Քիմիական սինթեզի ճանապարհով ստացվում է կոկաին տեսակի թմրամիջոցը, որի չարաշահումը շատ արագ գցում է կախվածության մեջ:

Ըստ ծագումնաբանության թմրամիջոցները բաժանվում են երկու մեծ խմբերի՝ բուսական և օրգանական: Բուսական ծագում ունեցող թմրամիջոցներն ստացվում են թմրաբույսերից, օրգանականը՝ սինթետիկ քիմիական նյութերից: Աշխարհում առավել տարածված թմրաբույսերը խաշխաշը, կանեփը և կոկան են՝ իրենց տարատեսակներով

Բուսական են` կանեփը (cannabis) (մարիխուանա, հաշիշ), խաշխաշը (ափիոնը և դրա ածանցյալները), կոկան (կոկաին, կռեկ), հատուկ սնկեր, որոնք պարունակում են պսիլոցին, կակտուսներ, որոնք պարունակում են մեսկալին, էֆեդրա:

Սինթեթիկ (օրգանական) թմրամիջոցներն են` հերոին (մորֆինի ածանցյալը), մեթադոն, բուպրենորֆին, ամֆետամին, մետամֆետամին, էֆեդրոն, ֆենտանիլ, պերվիտին, ԼՍԴ, ՄԴԱ, էքստազի և այլն:

Սինթետիկ թմրամիջոցների շարքին են դասվում մի շարք սինթետիկ հոգեմետ նյութերը` կետամին, տրամադոլ և այլն:

Թմրամիջոցը այդպիսին ճանաչվելու համար պետք է ունենա 3 հիմնական չափանիշ՝ բժշկական, սոցիալական և իրավական:

  1. Բժշկական` համապատասխան նյութը, դեղորայքը պետք է
    յուրահատուկ ներգործություն ունենա (խթանել, թմրեցնել, հալյուցինացիա և այլն) մարդու նյարդային համակարգի վրա, որի պատճառը դրանց պարբերաբար ապօրինի օգտագործումն է:
  2. Սոցիալական` եթե թմրամիջոցի ապօրինի օգտագործումն
    այնպիսի ծավալներ է ստանում, որ ձեռք է բերում սոցիալական նշանակություն և թողնում հասարակական անբարենպաստ հետևանքներ:
  3. Իրավական` երբ առկա են վերոհիշյալ երկու նախապայման-
    ները, ապա համապատասխան պետական լիազորված մարմիններն այդ նյութերը ճանաչում են թմրամիջոցներ և վերցնում հսկողության տակ գտնվող թմրանյութերի ցանկի մեջ:

Ավելի նեղ առումով թմրամիջոցը նյութ է, որը մուտք գործելով մարդու օրգանիզմ ազդում է նյարդային համակարգի վրա և, ելնելով օգտագործման ծավալներից ու ժամկետներից, նվազ կամ առավել չափով փոփոխում է օրգանիզմի մեկ կամ մի քանի ֆունկցիա:

Թմրամիջոցներ են կոչվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 1961թ. «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցուցակներում ընդգրկված նյութերը:

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր են կոչվում բոլոր այն բնական կամ արհեստական ծագման նյութերը, որոնց պարբերաբար օգտագործման ժամանակ մարդու մոտ առաջանում է հոգեկան, իսկ երբեմն նաև` ֆիզիկական կախվածություն:

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր են կոչվում ՄԱԿ-ի 1971թ. «Հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցուցակներում ընդգրկված նյութերը:
Հոգեմետ նյութերի շարքին են դասվում հետևյալ խմբերի բնական և արհեստական նյութերը.

  • քնաբեր նյութեր,
  • հանգստացնող նյութեր,
  • նեյրոլեպտիկ նյութեր,
  • հոգեխթանիչ նյութեր:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության ընթացքում օգտագործվում են այսպես ասաց պրեկուրսորներ (պատրաստուկներ, բաղադրիչներ): Օրինակ, քացախաթթվի անհիդրիդը, որն օգտագործվում է հերոինի արտադրության մեջ, համարվում է պրեկուրսոր: Չնայած պրեկուրսորները հոգեներգործուն նյութեր չեն, այնուամենայնիվ, նրանց արտադրությունը և շրջանառությունը գտնվում է ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիաներին միացած պետությունների հսկողության ներքո և ընդգրկված են ՄԱԿ-ի 1988թ. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի» կոնվենցիայի 1-ին և 2-րդ ցուցակներում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.