Թոշակառուն թալանել է բանկը կնոջը զայրացնելու համար

ԱՄՆ-ում 71-ամյա թոշակառուն, որը բանկ է թալանել, իր խոստովանությամբ արժանացել է դատավորի, դատախազի ու նույնիսկ թալանված բանկի ներկայացուցիչների կարեկցանքին։ Դատարանում Ջոն Ռիփլը հայտնել է, որ որոշել է թալանել բանկը, որպեսզի զայրացնի իր կնոջն ու բանտում հայտնվի։ Իր գործողությունները նա բացատրել է դեպրեսիայով, որը սկսվել էր սրտի վիրահատությունից հետո, հայտնում է KansasCity-ն

Մեղադրող կողմը դատարանից խնդրել է ներողամտություն տղամարդու նկատմամբ, որը երբեք դատված չի եղել, ոչ էլ օրենքի հետ խնդիրներ է ունեցել։ Արդյունքում 37 ամսվա ազատազրկման փոխարեն Ռիփլը դատապարտվել է վեց ամիս տնային կալանքի ու տուգանքի։

Այս տարվա հունվարին Ռիփլը եկել էր Քանզաս–սիթի բանկ, գանձապահին մի երկտող հանձնել, որտեղ գրված էր․ «Ես ունեմ ատրճանակ, ինձ փող տվեք»։ Գանձապահը նրան մոտ երեք հազար դոլար է փոխանցել։ Ջոնը վերցրել է փողը, նստել բանկի ֆոյեում ու սկսել սպասել ոստիկանությանը։ Նա հետագայում խոստովանել է, որ այդ գրությունը ինքը կնոջ ներկայությամբ է գրել, ասելով, որ ավելի լավ է բանտ նստի, քան կնոջ հետ նույն տանն ապրի։ Չնայած Ռիփլի կինը ներկա էր դատարանի դահլիճում ու ըստ ամենայնի՝ Ջոնը արդեն վերանայել է իր տեսակետները։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.