«Վանաձոր» ՔԿՀ պետի կալանավորման հետքերով. ՔԿՀ վերահսկող դատախազը լուռ հետևե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, որ կաշառք վերցնելու կասկածանքով հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էր, երեկ արդեն կալանավորվել է: Միաժամանակ կալանքը որպես խափանման միջոց ընտրել են այս գործով անցնող մյուս պաշտոնյաների՝ ՔԿՀ պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանի, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանի, պատասխանատու հերթապահների ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ:


«Վանաձոր» ՔԿՀ կալանավորներից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա ևս հարցաքննեն: Դատապարտյալը զանգահարել էր նաև «Ժողովուրդ»-ի խմբագրություն, և մանրամասներ հայտնել, ըստ որի՝ ՔԿՀ ղեկավարությանը հիմնական կաշառք տվողը եղել է այդ ՔԿՀ «զոն նայողը»՝ Թամազ Սերոյանը: Այդ «վճարումների» արդյունքում դատապարտյալները անարգել թղթախաղեր են կազմակերպել, մարմնավաճառներ «ընդունել», թրմանյութեր ստացել և այսպես շարունակ: Իսկ ՔԿՀ վերահսկող դատախազ Սոս Տոնոյանը, ըստ էության, լուռ հետևել է»:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.