Վարորդի և ավտոտեսուչի իրավունքները

Վարորդի իրավունքները

1. Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,

  1. երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
  2. երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
  3. երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
  4. Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
  5. Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.

2. Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.

3. Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ «հո» չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:

4. Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել «ստացական»)։

5. Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)

6. Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում

7. Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.

Ոստիկանի պարտականությունները

  1. Ոստիկանը պարտավոր է ներկայանալ` ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը,
  2. Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
  3. Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.

Ոստիկանը իրավունք չունի

  1. Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
  2. Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
  3. Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին, թե «որտեղի՞ց եք գալիս», «ո՞ւր եք գնում», «որտե՞ղ եք աշխատում» «որտե՞ղ եք ապրում» և այլն.

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

102.am

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.