Վարույթ է ընդունվել փաստաբանների հարուցած քրգործը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը: Վերջիններս հաղորդումներ են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են նույն օրը՝ Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.