Ով կլինի «համար մեկ օրենքով գողը». Ասետրինան և Միրոնը միավորվել են

Որքան մոտենում են հանցավոր աշխարհի կնքահայր  Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդոյ) դատավճռի հրապարակման օրերը, այնքան ավելի են ակտիվանում նրա տեղը զբաղեցնել ցանկացողները։


Թափուր «գահին» հավակնողների փունջը միանգամայն անսպասելի է՝ «օրենքով գողեր» Էդուարդ Ասատրյան (Էդիկ Ասետրինա) և Դեդ Հասանի զարմիկ Դմիտրի Չանտուրիա (Միրոն)։ Նախկինում երկու անհաշտ թշնամիները միավորել են իրենց ուժերը և հայտարարել իրենց Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) իրավահաջորդներ:


Ասետրինան լուրջ կշիռ ունի քրեական աշխարհում, իսկ Միրոնն ունի ֆինանսական մեծ հնարավորություններ։ Ըստ Rosbalt-ի Ասետրինան այժմ սկսել է մեկը մյուսի հետևից հանդիպումներ կազմակերպել գործարարների, «հեղինակությունների», շրջանային հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, մեծացնելու իրենց (օբշագի) հնարավորությունները։ Շփման համար նա որպես վայր է ընտրում «Կարետնի դվոր» ռեստորանը (Դեդ Հասանի նախկին շտաբ-բնակարանը) և «Գոլդեն փելես» կենտրոնը (Շակրո Մոլոդոյի շտաբ-բնակարանը)։ Դրանով իսկ Ասետրինա Ստարշին հավելյալ անգամ ընդգծում է, որ հանդիսանում է Ուսոյանի և Կալաշովի իրավահաջորդը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Ասատրյանը այսօր հանդիսանում է Ռուսաստանի հայերի շրջանում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկը: Նա ճանաչվել է 1990-ականների սկզբին, Տվերից հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Սևերովի՝ Սաշա Սեվերի հետ միաժամանակ:


Այս տարվա օգոստոսին ազատվելով պատժի կրումից Էդիկ Ասետրինան վերադառնում է Մոսկվա, բայց գործում է չափազանց զգուշավոր, որպեսզի չհայտնվի ուժային կառույցների տեսադաշտում: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները Ասետրնա Ստարշին վերջին շրջանում փորձում էր կարգավորել իր տղայի՝ թագազրկված «օրենքով գող»  Սերգեյ Ասատրյանի (Ասետրինա Մլաչշի) գողական աշխարհի այլ կլանների հետ առաջացած խնդիրները, ըստ աղբյուրների՝ Դմիտրի Չանտուրիան (Միրոն) նույնպես մեծ մասնակցություն է ունեցել Ասետրինա Մլաչշիի դիրքերը  թուլացնելու և թագազրկելու գործում, բայց ինչպես ասվում է հայտնի ասացվածքում,- «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» Էդիկն ու Միրոնը ստեղծել են գողական կոալիցիա, որպեսզի խաղի մեջ չմտնի ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Գուլի), ով նույնպես մեծ հավակնություններ ունի դառնալու «համար մեկ օրենքով գողը»:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները ցույց կտա ժամանակը, հավելենք միայն, որ ռուսական հատուկ ծառայությունները վերահսկում են գողական կլանների միջև առաջացած խժդժությունները և կարող են զսպել ցանակացած բախում, քանի որ առջևում Ռուսաստանի նախագահի ընտրություններն են:

Շարունակելի Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.