Ովքեր էին Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի մահափորձի պատվիրատուները

Ինչպես տեղեկացրել էինք, նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորվել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ։ Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն։ Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել։

«ՉԻ» աղբյուների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են։ Նրանց պետք է միանային ևս մի քանիսը` բուն գործողությունների իրականացման նպատակով։ Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանևսկոն գործել է մեկ ուրիշի ցուցումով։ Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է։ Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում, և «օրենքով գող» է հռչակվել Սոչիում։

Հավելենք նաև, որ քիլլերները մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը։ Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո էլ նրանց հանձնել են համապատասխան մարմիններին։

Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոյն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել։

«Չորրորդ իշխանություն»

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.