Վրեժ կտրած ականջի համար

Պիտերում սպանվել է Ռովշան Ջանիևի հավանական քիլերներից մեկը։

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ ում ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգի Լենինի պողոտայի 148 տան դիմաց սպանել է Ադրբեջանի քաղաքացի Ջումիշ Հասանովը, 42-ամյա Ջաբիր Գասանովն է՝ օրենքով գող Ռաֆիկ Մասալինսկու (Ռաֆիկ Էյվազովի) արյունալի հաշվեհարդարի մասնակիցներից մեկը։ Հիմնավոր ապացույցներ կան, որ սպանվածը հնարավոր է մանակցած լինի անցած տարի օգոստոսին սպանված օրենքով գող Ռովշան Ջանիևի սպանությանը։

Քառակի դատված Ջաբիր Գաստանովը ադրբեջանցի հեղինակավոր օրենքով գող Գուլիի՝ Նադիր Սալիֆովի վստահելի մարդկանցից է։ Ջաբիրը Գուլիի հետ ծանոթացել է 2009 թվականին թվի 8 ուղղիչ գաղութում՝ իր երրորդ՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով 6 տարվա պատժաժամկետն անցկացնելիս։ Երկու տարի անց գաղութում Ջաբիրը ևս 3.5 տարի է «վաստակել»։ Ազատվելուց մեկ տարի անց, 2014 թվականի ապրիլին Ջաբրիը տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Սամարայում մասնակցել ադրբեջանցի գործարարի առևանգմանը։ Սակայն, երբ նրա հանցակիցներից մեկը՝ Մաքսուդ անունով, աջակցել էր առևանգվածին փախնել, Ջաբիրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նա կեղծ փաստաթղթերով թաքնվել է Ուկրաինայում և Թուրքիայում։

Սպանվածի անձնագրային նշումներում հայտնաբերվել է, որ Ստամբուլում օրենքով գող Ռովշան Լենքորանսկու սպանության պահին Ջաբիրը գտնվել է Թուրքիայի տարածքում։ Միևնույն ժամանակ կասկած է առաջացել, որ Ջաբիրը մասնակցել է անցած տարի դեկտեմբերին Թուրքիայում Գուլիի ցուցումով Ռաֆիկ Մասալինսկու ականջը կտրելու «դաստիարակչական» գործին։

«Прайм Крайм»-ի աղբյուրը վստահեցնում է, որ Ռաֆիկին «նեղացրածները» յոթն էին և նրանցից յուրաքանչյուրին Ռաֆիկը հրապարակայնորեն երդվել էր գտնել և վրեժ լուծել։ Ռաֆիկի շրջապատում խոսում են, որ իմանալով Ջաբիրի սպանության մասին տեղեկությունը, նա ասել է. մնացին վեցը։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.