Խոզերը հոշոտել են 61-ամյա տղամարդուն

Սիսիան քաղաքում ապրիլի 13-ին 61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ դեմքն ու պարանոցը հոշոտված: NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին, ժամը 11-ին «Սիսիանի» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ հոշոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Մահացողի հայրը դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ որդուն այդ վիճակում հայտնաբերել է խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.