Խուզարկել են ԱՄՆ-ում անհետացած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի տատիկի տունը

Լոս Անջելեսի ոստիկանության քննիչները շարունակում են որոնել 5-ամյա Արամազդ Անդրեսյանին, որը անհետ կորած է համարվում ապրիլի 22-ից։

Դետեկտիվները շարունակել են տղայի որոնումները նրա տատի՝ հոր մոր տանը։ Ոստիկանությունը խուզարկել է տունը ու առգրավել համակարգիչը։ Տղայի տատիկն ու հորաքույրը հրավիրվել են բաժանմունք՝ ցուցմունք տալու, հայտնում է Los Angeles Daily News-ը։

Երեխայի հոր հարևանների խոսքո՝ նրանք երբեք ոստիկանության հետ խնդիրներ չեն ունեցել։ Տղայի մայրը՝ Անա Էստվեզը, մինչ այդ հարևանից խնդրել էր նրա տան դռան վրա տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, սակայն դիտելով տեսագրությունը՝ որևէ արտասովոր բան չի հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը իր կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր եկել հանդիպման Սան Մարինո ՝ երեխային մորը փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, որը Հարավային Պասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու ՝ անգիտակից վիճակում։

Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առևանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.