Խուզարկել են Մխիթարյանի ավտոմեքենան

Մայիսի 23-ի առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի «Այաքսի» հետ եզրափակիչ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել իր մարզաբազայում: Մարզաբազայի ճանապարհին Մանչեսթերի հատուկ ծառայությունները խուզարկել են ֆուտբոլիստների մեքենաները, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի Меrsedes-ը, հայտնում է The Sun-ը: Հատուկ ծառայությունների պահանջով ֆուտբոլիստները կանգ են առել ավտոմայրուղում, որտեղ որոնել են պայթուցիկ սարքավորումներ: Խուզարկվել են ոչ միայն ֆուտբոլիստների մեքենաները, այլ նաև ակումբի ավտոբուսը: Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից մահացել է ավելի քան 20 մարդ: Քաղաքում մտցվել են անվտանգության արտակարգ միջոցներ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.