Երեք ամսվա մեջ՝ 16 մահացության դեպք բանակում

2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մահացել է 16 շարքային և պայմանագրային զինծառայող։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ մահացության 16 դեպքերից 8-ը զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 2-ը՝ սպանության (զենքի հետ վարվելու կանոնների խախտում), 2-ը՝ դժբախտ պատահարների (1-ը՝ ավտովթարի, 1-ը՝ շմոլ գազի թունավորումից), 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 1-ը՝ առողջական խնդիրների պատճառով։ Եվս մեկ դեպք տեղի է ունեցել դեռևս չբացահայտված հանգամանքներում։

Մահացության դեպքերից 4 տեղի է ունեցել Հայաստանում, իսկ 12-ը՝ Լեռնային Ղարաբաղում։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում ևս գրանցվել է մահացության 16 դեպք, որոնցից 3-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախատման, 3-ը՝ սպանության, 5-ը՝ դժբախտ պատահարի, 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու։

«2017 թվականին հրադադարի ռեժիմի խախտման հետևնաքով մահվան դեպքերը մոտ 3 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ սպանության և ինքնասպանության դեպքերը նվազել են համապատսխանաբար 1-ով և 4-ով։ Այսպիսով՝ սպանոթյան և ինքնասպանության դեպքերի ընդհանուր թիվը 2016 թվականի նույն ժամանակահատվածում 8 էր, իսկ 2017-ին՝ 3»,- նշված է ուսումնասիրության մեջ։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.