Զորամասի ճաշարանի պետը հայտնվել է դատարանում

ՊՆ N զորամասի ճաշարանի պետն ու նրա աշխատակիցը հայտնվել են դատարանում՝ պարենային ապրանքներ յուրացնելու մեղադրանքով:

Պարզվում է՝ ճաշարանի պետ Ջուլիետա Ա.-ն հունվար- մարտ ամիսներին կատարել է 60 հազար դրամի պարենային ապրանքնրի յուրացում, իսկ աշխատակից Ռոզա Շ.-մ էլ սննդամքերքը թաքցրել է իր տանը:

Ջուլիետային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով), իսկ Ռոզային՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.